![]() |
![]() |
Նորություններ
Սխալ 001: Ներողություն ենք խնդրում, կայքի այս հատվածը տեխնիկական պատճառներով անհասանելի է. չի հաջողվում կապ հաստատել տվյալների բազայի հետ: Խնդրում ենք այս մասին տեղեկացնել կայքի ադմինիստրատորին:
Ուշադրություն
Այսուհետև դուք կարող եք վերբեռնել և օգտագործել vBulletin ֆորումի համակարգի հայերեն տարբերակը: Օգտագործելիս թարգմանության հեղինակային իրավունքների տողի պահպանումը պարտադիր է: Օգտագործելու կանոնների մասին առավել մանրամասն կներկայացվի մինչև սեպտեմբեր ամսվա ավարտը:
Հուշում
Հայերեն կայքերը նորմալ դիտելու համար խորհուրդ ենք տալիս բեռնավորել և օգտագործել Tahoma Armenian տառատեսակը:
|
Կայքի մասին
«Հայերեն.am» նախագծի հիմնական նպատակն է նպաստել ինտերնետում հայոց լեզվի ու հայկական տառերի տարածմանը: «Հայերեն.am» նախագիծը շահույթ չհետապնդող նախաձեռնություն է: Նախագծի ծրագրերի միջոցով ձեռք բերված դրամական միջոցներն ուղղված են լինելու նախագծի նույն ծրագրերի զարգացմանը կամ այլ ծրագրերի իրականացմանը:
«Հայերեն.am» նախագիծը նպատակ ունի համախմբել անհատների ու կազմակերպությունների, ովքեր ցանկանում են նպաստել հայկական ինտերնետի ու մասնավորապես հայատառ ինտերնետի զարգացմանը:
«Հայերեն.am» նախագծի ծրագրերից մեկը «hayeren.am» կայքն է, որում օգտագործողները պետք է կարողանան գտնել խորհուրդներ, թե ինչպես կարելի է տարբեր օպերացիոն համակարգերում տեսնել հայերեն տառերը, ինչպես կարելի է գրել հայերեն տառերով: Երկրորդ՝ հայերեն տառերով գրելու խնդրի լուծման համար «հայերեն.am» կայքն առաջարկում է մի շարք լուծումներ, որոնցից է կայքերում ներդրվող, այսպես կոչված «վիրտուալ» ստեղնաշարերը, այլ կոդավորումներից ու տրանսլիտից փոխարկիչները: Այդ ծրագրային փաթեթները դրվում են բաց տեսքով, այլ կայքերի տերերը դրանք կարող են օգտագործել սեփական կայքերում՝ չխախտելով «Հայերեն.am» նախագծի հեղինակային իրավունքները, հիպերհղում կատարելով «hayeren.am» կայքին:
Կայքի նպատակներից է առաջարկել նաև տարբեր լեզուներից հայերեն և հայերենից տարբեր լեզուներ բառարաններ, հայոց լեզվի ուսումնական ծրագրեր, բացատրական, հոմանիշների և այլ հայերեն բառարաններ, առցանց էլեկտրոնային գրքեր, հոդվածներ:
«Հայերեն.am» նախագիծը նաև նպատակ ունի առաջարկել հայերեն շփման համակարգեր, որոնցից մեկը մինչ նախագծի հեղինակների կողմից ստեղծված «akumb.am» ինտերնետային ֆորումն է: Վերջինս եղել է հիմք նախագծի ստեղծման համար, իսկ նախագծի ստեղծումից հետո դառնում է նրա կողմից սպասարկվող ծրագրերից մեկը: Նախագիծը նպատակ ունի նաև տարածել ֆորումային և այլ շփման համակարգերի հայերեն թարգմանություններ՝ հեշտացնելով հայերեն և հայատառ կայքեր ստեղծողների գործը:
«hayeren.am» կայքը նպատակ ունի նաև իր այցելուներին ծանոթացնել հայերեն կամ հայերեն թարգմանված ծրագրերին ու կայքերին, դրանց ստեղծողներին, հայերեն տառատեսակներին ու նրանց հեղինակներին, առաջարկվող լուծումներից օգտվելու կանոններին, հնարավորություններին:
«Հայերեն.am» նախագծին անդամակցել կարող է ամեն ոք կամ կազմակերպություն, որոշակի համագործակցության փոխհամաձայնության պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում:
«Հայերեն.am» նախագիծն ու «Հայերեն.am» խմբի անդամները պատրաստակամ են նաև օգնել ցանկացած հայատառ կայքի հեղինակին իր կայքի ստեղծման գուցե նաև սպասարկման գործում՝ իրենց ուժերի շրջանակներում և որոշակի փոխհամաձայնություն ձեռք բերելու դեպքում:
«Հայերեն.am» նախագծի բոլոր կոնկրետ նպատակներն ու ապագայի ծրագրերը դեռևս պարզ ուրվագծված չեն, նախագիծն ունի միտում դառնալ դինամիկ զարգացող, ինտերնետում հայոց լեզվի ու հայերեն տառերի տարածումն օրեցօր արագացնող միջոց:
|
c |